ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքին ելույթով հանդես եկավ:
«Հակասահմանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչը ՍԴ-ը»,-հիշեցրեց պարոն Մինասյանը, ապա դատապարտեց այն պաշտոնյաներին, որոնք հայտարարում են, թե պետք է գանձել գումարները քաղաքացիների աշխատավարձից:
«Եթե դրանք ենթակա են վերադարձման, ապա որն է տրամաբանությունը մինչև սեպտեմբեր տանել այդ գումարները»,- ասաց պատգամավորը:
Երկու օր առաջ ինքը առաջարկություն է արել հրապարակային բանավեճի ուղիղ եթերով այն պաշտոնյաներին, որոնք կարծում են, թե պետք է քաղաքացիները վճարել:
«Ոչ ոք չեկավ, հրաժարվեցին: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ենք»,- ասաց Մինասյանը:
Ի դեպ, ինչպես տեղեկացրեց ՀՅԴ պատգամավորը, ԱԺ-ում արտահերթ նիստ են հրավիրելու չորս ուժերը՝ ՍԴ-ի որոշման համար: