Armenian text to speach

Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին՝ ընտրել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մոսկվան անհանգստություն է հայտնել Եվրամիության հետ մերձեցման հարցում Հայաստանի աճող հետաքրքրության առնչությամբ՝ զգուշացնելով, որ նման փոփոխությունը կարող է վտանգել այն առավելությունները, որոնք Երևանը ներկայումս ունի որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ Հայաստանի պոտենցիալ քայլը դեպի ԵՄ ինտեգրում հակասում է ԵԱՏՄ շրջանակներում ստանձնած պարտավորություններին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Բնականաբար, ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ձգտումը մեզ համար մտահոգիչ է, քանի որ նման ձգտումն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին այս երկրի անդամակցության հետ, և մենք այդ մասին խոսել ենք մեր հայ գործընկերների հետ»,- հայտնել է դիվանագետը։

«Հայտնի է, որ Հայաստանի դինամիկ զարգանում է նաև ԵԱՏՄ-ի շնորհիվ: Եվ սա հսկայական առավելություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով Հայաստանը տարանջատել Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից»,- հավելել է նա։

Անի Վարդանյան




Լրահոս