Armenian text to speach

Մակրոնը մտածում է խորհրդարանական ընտրություններն անցկացնել աշնանը. Bloomberg

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուսումնասիրում է խորհրդարանը ցրելու և 2025 թվականի աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, հայտնում է Bloomberg-ը։

Ֆրանսիայի ղեկավարը վերջին շաբաթներին քննարկում է այս քայլն իր մերձավոր մարդկանց շրջանակի հետ։ Բացի 2025 թվականի աշնանից, քննարկվում է նաև 2026 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Քննարկումները ներկայումս կրում են միայն խորհրդատվական բնույթ. վերջնական որոշում չի կայացվել:

Գործակալության կարծիքով՝ նման քայլը կարող է ոչ միայն խարխլել Ֆրանսիայում հարաբերական կայունությունը, այլև թույլ տալ աջակողմյան «Ազգային հանրահավաք» կուսակցության խորհրդարանական խմբակցությանը ամրապնդել իր դիրքերը և, հնարավոր է, վերահսկողություն ձեռք բերել կառավարության վրա։




Լրահոս