Երևանի «լյուկերը» նոր տեսք կստանան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի ունեցավ «Հազար ու մի մտոց» սոցիալական նախագծի շնորհանդեսը:

Նախագիծը նպատակ ունի հանրության ուշադրությունը սևեռել քաղաքում առկա բազմաթիվ մտոցների (լյուկերի) արտաքին տեսքի վրա: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց «Yerevan Productions» ընկերության գործադիր տնօրեն Էդուարդ Այանյանը:

«Սա ուղղակի մեր առաջարկն է քաղաքին, որպեսզի մեր քաղաքն ավելի ուրախ տեսք ունենա: Քաղաքին այդպիսի տեսք կհաղորդեն նաև մտոցները, որոնք շատ-շատ են մեր քաղաքում: Դրա նախադեպը կա նաև ամբողջ աշխարհում, երբ մտոցները շատ գեղեցիկ տեսք ունեն»,-նշեց նա: Վերջինիս խոսքերով` այսօրվա միջոցառման նպատակն այն է, որ երեխաները, երիտասարդները «իրենց խոսքն ասեն ասֆալտին»:

Նշենք նաև, որ միջոցառմանը հրավիրված էին քաղաքապետարանի, մտոցներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Այանյանի խոսքերով` նրանք միջոցառման ընթացքում կարող են ընտրել ներկայացված էսքիզներից լավագույնը, որի շնորհիվ քաղաքի մտոցները կարող են նոր և յուրովի տեսք ունենալ:

Նա նաև նշեց, որ սա իրենց առաջին նման նապաձեռնությունը չէ, և որպես իրականացված նախագծի օրինակ նշեց Երևանի ձևավորված դալանները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս