Armenian text to speach

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը տուգանվել է․ որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննելով ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համանքի ղեկավար Զավեն Մանուկյանի նկատմամբ Վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի 169.31-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի հատկանիշներով առերևույթ խախտման կապակցությամբ 2025 թվականի մարտի 18-ի որոշմամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը՝ ուսումնասիրված նյութերի և մամուլի հրապարակումների հիման վրա, մասնավորապես Hetq.am լրատվական կայքի «Ախուրյանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Մարտիկ Մաթոսյանը 99 պայմանագիր է կնքել համայնքի և այլ պետական կառույցների հետ» վերնագրով հրապարակման հիման վրա, որոշեց․

«Հանձնաժողովն ուսումնասիրել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի կողմից դրսևովրված առերևույթ խախտմանն առնչվող նյութերը, որի արդյունքում պարզվել է, որ Զավեն Մանուկյանը 2024 թվականի մայիսի 17-ին համայնքապետարանի կարիքների համար կնքել է ապրանքների մատակարարման պայմանագիր «ՍՄԱՐԹՎԵՅՎ» ՍՊԸ-ի հետ, որի 100% բաժնեմասնակիցը, իական շահառուն և գործադիր մարմնի ղեկավարը հանդիսացել է վերջինիս հետ փոխկապակցված անձ՝ նույն համայնքի ավագանու նույն խմբակցության անդամ Մարտիկ Մաթոսյանը։

Հանձնաժողովը որոշել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 հազար ՀՀ դրամի չափով»։

Էմմա Միքայելյան




Լրահոս