Armenian text to speach

Փաշինյանի որոշմամբ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարը կուղարկվի արձակուրդ․ ով կփոխարինի նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը 6 օրով արձակուրդի է ուղարկվել։

Կոտոլյանը արձակուրդում կլինի մայիսի 5-13-ը։

Նրան կփոխարինի վերջինիս տեղակալ Արթուր Մկրտչյանը։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն ՀՀ-ում գոյություն ունեցող բոլոր տեսչական մարմինները միավորելու:

Ըստ մեր աղբյուրների՝ իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «դաբրո» են տվել այդ նախագծին: Այսինքն՝ առաջիկայում բունտ է հասունանալու, քանի որ տեսչական մարմինների միավորմամբ շատ աշխատակիցներ են կրճատվելու, ու ընդամենը մի փոքր տեսչական կոմիտե է ստեղծվելու:

Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ամենի հետեւում ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանն է կանգնած, որի կարծիքով՝ տեսչություններ ունենալը անիմաստ է, ու պետք է փակել տեսչական մարմինները:

Այսինքն, տարիներ շարունակ իշխանությունները հայտարարել են, թե անկախ կառույցներ ունեն, որոնք վերահսկում են տարբեր գերատեսչություններ, հիմա ստացվում է՝ դա անիմաստ գործ է եղել, չհաշված, որ այդքան քաղաքացիներ մնալու են առանց աշխատանքի:

Մեր տեղեկություններով՝ առաջիկա ամիսներին կլուծարեն տեսչությունները, ու կոմիտեն զրոյից կգործարկեն: Թե առաջիկայում ինչ իրավիճակ կստեղծվի այդ կառույցներում, ցույց կտա ժամանակը»։

Սոնա Գրիգորյան

 




Լրահոս