Armenian text to speach

Կառավարությունը «Սպայկա» ընկերությանը 4 մլրդ 400 մլն մաքսային վճարից կազատի․ ով է ընկերության «հովանավորը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում քննարկելու է «Սպայկա» ընկերությանը 4 մլրդ 400 մլն մաքսային վճարից ազատելու հարցը, քանի որ ընկերությունը նախատեսում է իրականացնել 34․7 մլրդ դրամի ներդրում սարքավորումների և հումքի ձեռքբերման համար։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօր կայանալիք նիստի օրակարգից։

«Սպայկա» ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել կաթնամթերքի արտադրության, իսկ բեռնատար քարշակները՝ թողարկված արտադրանքը արտահանելու նպատակով։

Հիշեցնենք՝ մամուլը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ թոշակառու Սոկրատ Փամբուխչյանը, 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում։ Փամբուխչյանը մտադիր է դեղձի այգի հիմնել, այս նպատակով նաև մեծ վարկային հնարավորություններ է ստացել, իսկ պետական ծրագրից օգտվելու արդյունքում Սոկրատ Փամբուխչյանն ավելի քան 102 միլիոն դրամի սուբսիդավորում է ստացել պետությունից։

Գրել էին նաև, որ «Սանգարդեն»-ի համար դեղձի այգիների հիմնումն իրականացնելու է «Սպայկա» ընկերությունը, որը այգիներ ունի Շենիկում՝ Փամբուխչյանի հողերից ոչ հեռու։ «Սպայկա»-ն հանդես է գալիս որպես կապալառու «Սանգարդեն»-ի համար։

Հարկ է նշել, որ Արմեն Փամբուխչյանը «Սպայկա» ընկերության «քաղաքական հովանավորյալն է»։ ՍիվիլՆեթը գրել էր, որ իր տեղեկություններով՝ Արմեն Փամբուխչյանն ունի մտերիմ հարաբերություններ «Սպայկա»-ի ղեկավար Դավիթ Ղազարյանի հետ։

Էմմա Միքայելյան




Լրահոս