Բոլոր մարզերում կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ․ Գագիկ Սուրենյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․

«Ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված երեկ հանրապետության ողջ տարածքում դիտվել են առատ անձրևներ։ Արարատյան դաշտի առանձին հատվածներում թափվել է ամսական նորմայի 50-60 տոկոսի չափ տեղում։

Այսօր ցերեկը և առաջիկա գիշերը ցիկլոնի ազդեցությունը Հայաստանի ողջ տարածքում կպահպանվի, ինչի արդյունքում բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ կդիտվեն ամպրոպային բնույթի անձրևներ։

Վաղը ցերեկը ցիկլոնը կկորցնի իր ուժը և կարճատև անձրևներ կլինեն միայն հանրապետության հյուսիսային մարզերում»։




Լրահոս