Համացանցում վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել դերասան Լևոն Մկրտչյանի և հաղորդավարուհի Էվելինա Ստեփանյանի հարսանեկան արարողությունը։
Ինչպես ավելի վաղ նշել էր ArmLur.am-ը, սա շաբաթվա երկրորդ թոփ քննարկված թեմանր էր Թաթուլ Ավոյանի համերգից հետո։
Հարսանեկան արարողությունից ուշագրավ էին հատկապես հրավիրված հյուրերը, որոնց թվում էին իշխանության ներկայացուցիչներ և նրանց հարազատները։ Հատկապես մեծ ուշադրություն են գրավել ու քննադատությունների արժանացել վարչապետի տիկինը, դուստրն ու տղան։ Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայրը՝ «ՔՊ»-ական Հրաչյա Հակոբյանը, ինստագրամյան իր միկրոբլոգի սթորիներ բաժնում հրապարակումներ էր կատարում Մարիամ Փաշինյանի հետ։
Այս ամենից հետո իհարկե շատերի մոտ առաջացան տարբեր հարցեր, թե ի՞նչ կապ ունի դերասան Լևոն Մկրտչյանը իշխանական ներկայացուցիչների հետ։
Ի վերջո՝ ովքե՞ր են դերասանի իշխանական բարեկամները։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ դերասանի քույրն ամուսնացած է «ՔՊ»-ական Էդգար Հակոբյանի հետ, ով Աննա Հակոբյանի ազգականն է։
Աննա Սրապիոնյան































