Այսօր համաշխարհային հսկաներից մեկի՝ Շեքսպիրի ծննդյան օրն է, ում շատ հաճախ անվանել են «Անգլիայի ազգային բանաստեղծ» կամ «Ավոնի սուրհանդակ»։
Շեքսպիրը հեղինակել է շուրջ 39 պիես, 154 սոնետ և մի շարք պոեմներ, իսկ ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «Համլետը», «Ռոմեոն և Ջուլիետը», «Օթելլոն», «Լեդի Մակբեթը», «Լիր Արքան» և այլն։
Շեքսպիրի լեզվական գեղարվեստականությունը, մարդկային հոգեբանության խոր ըմբռնումներն ու ընկալումները, դրամատուրգիական վարպետությունն ու բազմաշերտ կերպարները դարձրել են նրան անմրցելի գրող։
ArmLur.am-ը ներկայացնում է Շեքսպիրի արտահայտած մտքերից մի քանիսը։
1․ Բոլոր ստոր զգացմունքներից ամենաստորը վախն է։
2․ Ոչ մի բան միատեսակ լավ չի լինում, որովհետև լավն էլ, դառնալով չափից դուրս լիարյուն, հազիվ է նշմարվում հենց իր գերառատությունը։
3․ Ավելորդ հոգատարությունը ծերունիների նզովքն է այնպես, ինչպես անհոգությունը երիտասարդների դժբախտությունը։
4․ Թե զավակ թողնես` քո ապրած կյանքը իզուր չի կորչում, քեզնից հետո վաղվա արևին նա կտա ողջույն։
5․ Հետևիր մտքի ձայնին, այլ ոչ թե զայրութի։
Երբեմնի հանճարը տասնութ տարեկանում ամուսնացել է Էնն Հաթաուեյի հետ և ունեցել երեք երեխա՝ Սյուզանան և երկվորյակներ Համնետն ու Ջուդիթը։ Շեքսպիրն իր կարիերան սկսել է Լոնդոնում 1585 թվականից մինչև 1592 թվականն ընկած ժամանակահատվածում՝ հաջողությամբ հանդես գալով որպես դերասան, գրող և «Լորդ սենեկապետի ծառաները» (անգլերեն՝ Lord Chamberlain’s Men, այլ թարգմանությամբ՝ «Լորդ սենեկապետի մարդիկ») անունը կրող թատերական ընկերության բաժնետեր, որը հետագայում հայտնի է դարձել «Թագավորի մարդիկ» (անգլերեն՝ King’s Men) անունով։
Քառասունինը տարեկանում (մոտ 1613 թվականին) Շեքսպիրը վերադարձել է Ստրատֆորդ, որտեղ էլ մահացել է երեք տարի անց։ Շեքսպիրի անձնական կյանքի մասին քիչ տեղեկություններ են պահպանվել, ինչը բազմաթիվ տարակարծությունների տեղիք է տվել նրա արտաքին տեսքի, սեռական կողմնորոշման, կրոնական հայացքների վերաբերյալ, ինչպես նաև բարձրացվել է այն հարցը, թե նրան վերագրվող ստեղծագործությունները գրվել են ուրիշների կողմից։ Այդ վարկածները հաճախ քննադատության են ենթարկվում այն պատճառաբանությամբ, թե այդ ժամանակաշրջանի ոչ ազնվականների մասին ընդհանրապես քիչ տեղեկություններ են պահպանվել։
Աննա Սրապիոնյան




























