Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինձ միշտ զարմացրել է, թե որտեղից է գալիս տղաներին հայհոյանք սովորեցնելը. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար անհասկանալի է՝ ինչի՞ց է գալիս, որ ընտանիքներում փոքր տղաներին հայհոյանք են սովորեցնում։

«Տանը հյուրեր են հավաքվում, մարդիկ նորմալ շփվում են, մեկ էլ ասում են՝ «արի հլը, արի, արի, հլը ասա՝ տատիկին ի՞նչ ես ասել»։ Ժողովուրդ, կներեք, չգիտեմ էլ՝ ինչ ասեմ»,- կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետը։

Նա նշեց, թե ինքը, բարեբախտաբար, կարգավիճակի բերումով երկար ժամանակ չի առնչվել նման իրադրության հետ։

«Բայց եթե ինձ ասեք, որ էլ չկա նման բան, ես կերջանականամ, բայց ես ենթադրում եմ, որ դա ընդամենը նրանից է, որ ընդունված չէ վարչապետի մոտ նման տեսարաններ ի ցույց դնել»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս