Առաջիկայում սպասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պաշտոնական այցը Ադրբեջան։ Այս մասին տեղեկություն է տարածել Israel Hayom հրատարակությունը։
Այցի ժամկետը դեռ հաստատված չէ, սակայն սպասվում է, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս։ Բացի այդ, նախատեսվում են Նեթանյահուի հանդիպումները Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցի ընթացքում քննարկման հիմնական թեման կլինեն Իսրայելի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցության հարցերը։
Էմմա Միքայելյան






























