Առաջիկայում կքննարկենք և որոշում կկայացնենք։ Այս մասին Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ խոսելով Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության մասին։
«Դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։ Եվ կարծում եմ՝ որոշումները պետք է կայացվեն ամբողջական ինֆորմացիայի պարագայում: Կքննարկենք և ըստ այդմ կորոշենք»,-ասել է նա:


























































































