Հայկական Ժամանակ. Ջանֆիդայի գյուղապետը ոչ վաղ անցյալում լքել է ԲՀԿ-ն և անդամակցել ՀՀԿ–ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Գասպարյանի հարազատները երեկ մեր թղթակցի հետ ունեցած զրույցում հաստատել են տեղեկություններն այն մասին, որ Գասպարյանի տան վրա կրակ ել են։ Նրանք ասել են, որ տեղի ունեցածի մասին մանրամասն պատմել են ոստիկաններին, նույնիսկ հայտնել են ավտոմեքենայի պետհամարանիշը, որից, ենթադրաբար, արձակվել է կրակը։ Սա, ըստ էության, սենսացիոն տեղեկություն է հետևյալ հիմնավորմամբ. ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից դեպքի օրը՝ դեկտեմբերի 1-ի երեկոյան մեր թղթակցին պաշտոնապես ասել են, որ ոստիկանները կրակոցի ոչ մի ահազանգ չեն ստացել։ Մինչդեռ Գասպարյանի հարազատները տեղի ունեցածի մասին, փաստորեն, դեռ դեկտեմբերի 1-ի կեսօրին հայտնել են ոստիկանությանը։ Առավել տարօրինակ է, որ երեկ նույնպես ոստիկանության նույն վարչության աշխատակիցները շարունակեցին պնդել, որ դեպքի վայրում որևէ կասկածելի բան չի հայտնաբերվել, որ իրենք ահազանգ չեն ստացել, և որ ոստիկանությունը քննություն սկսելու որևէ հիմք չունի։ Նման մոտեցումը, մեղմ ասած, տարօրինակ է, որովհետև ոստիկանությունն առնվազն մամուլի հրապարակումների հիման վրա պետք է հետաքննություն սկսեր, ինչը փաստորեն հրաժարվում է անել ՝ ի հեճուկս վկայությունների և ահազանգերի։ Ի դեպ, Ջանֆիդայի գյուղապետ Էդիկ Մանուկյանի հետ կատարվածը գյուղում հնչած կրակոցների ֆոնին շատ հետաքրքիր է։ Բանն այն է, որ գյուղապետը ոչ վաղ անցյալում լքել է ԲՀԿ-ի շարքերը և անդամագրվել ՀՀԿ–ին։ Այս մասին մեր թղթակցի հարցը նյարդայնացրել է նրան։ «Դա իմ գործն է դա իմ որոշումն է, ոչ ոքի դա չի վերաբերվում, դա իմ անձնական հարցն է»,– ասել է նա։ “”Այսինքն, իսկապե՞ս նախկինում ԲՀԿ-ից եք եղել””,– ևս մեկ անգամ հարցրել է մեր թղթակիցը։ “”Հա, եղել եմ։ Լավ եմ արել ՀՀԿ եմ գրվել։ Այդպես էր պետք””։ Գյուղապետը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք նրան պարտադրե՞լ են փոխել կուսակցական պատկանելությունը։ 




Լրահոս