«Դեմ եմ»-ը դիմում-ձևաթերթիկներ է ուղարկելու Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դեմ եմ» նախաձեռնության անդամներից մեկը հայտարարեց, որ հերթական հանրահավաքը լինելու է հաջորդ ուրբաթ օրը՝ ժամը 18:30-ին: Որոշ անակնկալներ կլինեն մեր իրավապահների ու իշխանությունների համար, իսկ թե ինչ անակնկալներ, պարզ կդառնա այդ օրը, մինչ այդ թող իշխանությունը նյարդայնանա: Այդ հանրահավաքը հանրային լայն ճնշում է ապահովելու»,- հայտարարեց «Դեմ եմ»-ի անդամը:

Նա նաև կոչ արեց մեր քաղաքացիներին չվճարել կոմունալ վարձերը:

Սակայն սա դեռ ամեն չէ: «Դեմ եմ»-ի անդամներից յուրաքանչյուրը Սերժ Սարգսյանին է ուղարկելու դիմում-ձևաթերթիկ, որով պահանջելու են հարգել իրենց իրավունքներն ու հարգել Սահմանադրությունը:




Լրահոս