ArmLur.am-ի բացառիկ տեղեկություններով՝ 2026թ-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին առանձին իր թիմով կմասնակցի «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը որոշել է այս անգամ ընտրություններին մասնակցել բառացապես իր կուսակցությունով, իր թիմի հետ:
ArmLur.am-ի աղբյուրները նշում են, որ այս ժամանակահատվածը Վանեցյանն օգտագործում է թիմը «աբդեյթ» անելու վրա, նաև նոր մարդիկ է ներգրավում, որ մրցունակ ցուցակով առաջ գնա:
Նշենք, որ 2026 թվականի հունիսին Հայաստանում տեղի են ունենալու խորհրդարանական հերթական ընտրությունները: Այն խոստանում է թեժ լինել՝ Գյումրիի համայնքապետի ընտրություններին մասնակցած բազմազան կուսակցությունների օրինակով: Իսկ թե վերջում ով ում կմիանա, ում շուրջ կձևավորվի կոալիցիան, բարդ է կանխատեսել:
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գրիգորյան





























