Armenian text to speach

Արցախցի կինոռեժիսորի ֆիլմը ներառված է «100+10» հայկական փառատոնում․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում ապրիլի 26-ից կցուցադրվեն հայկական բարձրակարգ ֆիլմեր «100+10» խորագրով, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին։

Ֆիլմերը որոնք ներկայացվելու են, մեծ հաջողություններ են ունեցել միջազգայինն փառատոններում։ Նշենք, որ ներկայացվող ֆիլմերից որոշների հեղինակները երիտասարդ հայ կինոգործիչներ են, ովքեր ուսումնասիրել են ազգային ինքնությունը, պատերազմը և դիմադրության թեմաները։

Ֆիլմերի ցուցադրություններին հնարավոր է, որ հաջորդեն քննարկումներ։

ArmLur.am-ը նաև պարզեց, որ ցուցադրվելու է նաև արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի նկարած «Թևանիկ» ֆիլմը։

Նշենք նաև, որ ֆիլմը կինոռեժիսորի առաջին լիամետրաժ էկրանավորումն է և պատմում է Արցախյան ազատամարտի մասին։

Հավելենք նաև, որ ֆիլմը ցուցադրվել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի 20-ից ավելի երկրներում, ներառյալ՝ Կանադայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Ավստրիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Հունաստանում, Լատվիայում, Լիտվայում, Շվեդիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Կիպրոսում, Լիբանանում, Իրանում, Վրաստանում, Ռուսաստանում, Չինաստանում, Ավստրալիայում։

Ֆիլմը թարգմանվել է նաև 9 լեզուներով՝  ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, հոլանդերեն, իսպաներեն, ռումիներեն, պարսկերեն և լեհերեն։

Աննա Սրապիոնյան




Լրահոս