Armenian text to speach

Նոր մանրամասներ՝ 38 համարի ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքից․ ինչից է սկսվել վեճը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև տեղի ունեցած միջադեպից։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի՝ «Ford» մակնիշի մեքենայի վարորդը և թիվ 38 երթուղին սպասարկող վարորդը սկսել են միմյանց անընդհատ ազդանշաններ տալ և ճանապարհն իրար չզիջել։

Արդյունքում՝ «Ford»-ի վարորդը մեքենայից դուր է եկել և թիվ 38 երթուղայինի վարորդին ասել, որը նա ևս իջնի երթուղայինից։ Վերջիններս փոցում սկսել են բարձր գոռգոռալ միմյանց վրա և ստուգել՝ մեքենաները բախվել են իրար, թե ոչ։

Խոսակցությունը թեժացել է, և, ըստ նախնական վարկածի, «Ford»-ի վարորդը հանել է դանակը և հարվածել թիվ 38 երթուղայինի վարորդին։

Ավելի վաղ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանը հայտնել էր, որ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին: «Երևանի ավտոբուսի» վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Քնար Մանուկյան




Լրահոս