ԱՄՆ նախկին սենատոր Բոբ Մենենդեսի կինը՝ Նադին Մենենդեսը, մեղավոր է ճանաչվել ամուսնուն քաղաքական որոշումների դիմաց կաշառք վերցնելու հարցում օգնելու համար:
Նյու Յորքի դաշնային երդվյալ ատենակալները Մենենդեսին մեղավոր են ճանաչել կաշառակերության, արդարադատությանը խոչընդոտելու և դավադրության մեղադրանքով: Գործը վերաբերում է մոտ 1 միլիոն դոլար կանխիկ գումարին, ոսկու ձուլակտորներին և շքեղ մեքենային, հաղորդում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Դատախազները հայտնել են, որ Մենենդեսը սերտորեն համագործակցել է իր ամուսնու հետ՝ հանդիպումներ և գործարքներ է կազմակերպել այն անձանց հետ, ովքեր օգնություն էին խնդրում սենատորից:
Լրատվամիջոցները հայտնում են, որ դատախազները հայտնել են, որ «դա ակնհայտ կոռուպցիայի դեպք է»՝ հավելելով, որ նա գիտեր, որ իր գործողություններն անօրինական էին, բայց, այնուամենայնիվ, շարունակել է դա անել: Այժմ նրան սպառնում է մի քանի տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Նյու Ջերսիից երկարամյա դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը այս տարվա հունվարին դատապարտվել է 11 տարվա բանտարկության՝ կաշառակերության, շորթման և կոռուպցիայի մեղադրանքով: Նյու Յորքի դաշնային երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել անցյալ տարվա հուլիսին հարյուր հազարավոր դոլարների կաշառք ստանալու և որպես չգրանցված օտարերկրյա գործակալ հանդես գալու մեջ:
Անի Վարդանյան

























