Սպասվում է, որ շաբաթ օրը Հռոմի պապի հուղարկավորությանը կմասնակցի առնվազն 250 հազար մարդ։
Վերջին երկու օրվա ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ արդեն ժամանել են Վատիկան՝ հարգանքի տուրք մատուցելու հանգուցյալ Հռոմի պապին, հաղորդում է BBC-ին:
Արարողությանը կմասնակցեն նաև առնվազն 100 պատվիրակներ ամբողջ աշխարհից:
Հռոմի պապի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը՝ առավոտյան ժամը 10-ին, Սուրբ Պետրոսի տաճարում:
Անի Վարդանյան


























































































