
Ավստրալական Քվինսլենդ նահանգի հյուսիսարևելյան ափերին վրա է հասել «Իտա» արևադարձային փոթորիկը:
Հազարավոր տներ հոսանքազրկվել են. տեղեկացնում է bbc-ն:
Քամու ուժգնությունը հասնում է ժամում 230 կիլոմետրի: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան:
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ փոթորիկը 300 կմ խորությամբ կներխուժի մայրցամաք: