![](https://armlur.am/wp-content/uploads/2014/04/f94f495844e3bfe6bc436782c78bffcc-472x265.jpg)
Ապրիլի 11-ին՝ ժամը 14.00-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Զարթոնք գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վարագ Հ.-ին:
Նա խոստովանել է, որ 2012 թ. ապրիլին նույն գյուղում գտնվող մի ավտոտնակից գողություն կատարելու ժամանակ բռնվել է ավտոտնակի սեփականատիրոջ եղբոր` 1972 թ. ծնված Անդրանիկ Պ.-ի կողմից և գողության մասին ոստիկանություն չհայտնելու համար վերջինս իր եղբորից` 1989 թ. ծնված Հակոբ Հ.-ից, պահանջել և ստացել է 700 ԱՄՆ դոլար:
Կատարվում է հետաքննություն: