Armenian text to speach

ԱԺ-ն վաղը կքննի Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը. ՔՊ-ն չի պատժի իր պատգամավորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վաղը՝ ապրիլի 25-ին, Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվելու է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին օրենքի նախագիծը: Իշխող ՔՊ-ն արդեն հայտարարել է, որ դեմ են քվեարկելու այդ նախագծին:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 20-ին ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին արգելել էր իր կողքին կանգնել և խմբով՝ մյուս լրագրողների հետ, հարցազրույց վերցնել իրենից՝ ասելով՝ ինձանից հեռու կանգնեք, դուք լրագրող չեք, մաքրեք ձեր շրթունքները: Ավելի ուշ պարզաբանել էր, թե Սաղմոսից է ցիտել, թե Բագրատ Սրբազանին է մեջբերել՝ մանիպուլացնելով Սրբազանի ասած խոսքը՝ սատանաների մասին:

ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, ներկարացրել են օրենքի նախագիծ՝ առաջարկելով ստեղծել Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով: Վաղը կքննվի այդ հարցը, որի մասին «Քաղաքացիական պայմանագիրը» արդեն հայտարարել է՝ դեմ են քվեարկելու նախագծին և չեն պատժելու Անդրանիկ Քոչարյանին:

Սոնա Գրիգորյան 




Լրահոս