
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 220 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 1700 կրակոց: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի դրսեւորած ակտիվությանն արձագանքել են ծայրահեղ անհրաժեշտության դեպքում եւ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը: