Գերմանական Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա տարածքում գտնվող կահույքի խանութներից մեկի ղեկավարությունը տհաճորեն զարմացել է` իրենց մոտ վաճառվող ապրանքների թվում հայտնաբերելով Հիտլերի լուսանկարով և սվաստիկայի պատկերով սուրճի գավաթներ. հայտնում է Die Welt-ը:
Գերմանացիների կողմից գնված բաժակները զարդարված են եղել անմեղ ծաղիկներով և անգլերենով գրված բանաստեղծական տողերով: Սակայն նրանց վրա պարզորոշ երևացել են նաև Հիտլերի լուսանկարը և սվաստիկայի պատկերը:
Պարզվել է, որ պատճառը գավաթներին արտադրող ֆաբրիկայում տեղի ունեցած տեխնիկական պատահարն էր: Zurbrueggen խանութների ցանցում վաճառվող 1,99 եվրո արժողությամբ գավաթների 5 հազարանոց խմբաքանակն ամբողջությամբ խոտան է:
Ինչպես հաղորդում է Neue Westfälische թերթը, ֆյուրերի պատկերով բաժակը պատահաբար գնած խանութի հաճախորդուհիներից մեկը սարսափել է, երբ պարզել է, որ իր իսկ խոսքով՝ «բռնակալն ինձ հետ սեղան նստել թեյ է խմում»:
Արդյունքում՝ խանութի ղեկավարությունը որոշում է կայացրել ոչնչացնել բոլոր չվաճառված գավաթները, որոնց թիվը 4825 է եղել: Բոլոր նրանց, ով հասցրել էր գնել տխրահրչակ արտադրանքը, խանութնեի ցանցն առաջարկում է 20 եվրո արժողությամբ սերտիֆիկատ` վերադարձված խոտանի դիմաց: Գերմանացիները չեն բացառում, որ դատական պատասխանատվության կենթարկեն «ֆաշիստական» գավաթներ արտադրող չինական ֆաբրիկային: