Armenian text to speach

Մեծ Եղեռնին նահատակված հայ մտավորականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայոց ցեղասպանությունն իրականացվել է Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1915 թվականին, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից։

Հայոց ցեղասպանությունն անվանում են նաև Մեծ Եղեռն և ամենաողբերգականն է համարվում, որ իրականացվել է Առաջին աշխարհամարտի տարիներին։  Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

1915 թվականին Մեծ Եղեռնին զոհ գնացած հայտնի հայ մտավորականներն են գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապը, որ երեք անգամ եղել է Օսմանյան Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, Սիամանթոն, Ռուբեն Զարդարյանը, գրող Դանիել Վարուժան, որ 1915 թ. օգոստոսի 26-ին տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին առանձնակի դաժանորեն սպանվել է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։ Մեծ Եղեռնին զոհ է դարձել նաև հայ գրող Հովհաննես Թումանյանի ավագ որդին՝ Արտավազդ Թումանյանը։

Նանիկ Աղասյան 




Լրահոս