Armenian text to speach

Ղրիմի մասին Թրամփի խոսքերը լիովին համապատասխանում են Ռուսաստանի դիրքորոշմանը․ Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերն այն մասին, որ Ղրիմի սեփականության իրավունքն այժմ նույնիսկ քննարկման առարկա չէ, լիովին համապատասխանում են այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա լիովին համահունչ է մեր ըմբռնմանը և այն, ինչ մենք երկար ժամանակ ասում ենք», – ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը՝ ի պատասխան համապատասխան հարցին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ The Wall Street Journal-ի առաջին էջում Վլադիմիր Զելենսկու խոսքերն այն մասին, թե Ուկրաինան չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական, վնասակար են բանակցությունների համար, քանի որ «Ուկրաինան կորցրել է Ղրիմը տարիներ առաջ» և «դա նույնիսկ քննարկման առարկա չէ»։




Լրահոս