Armenian text to speach

ՌԴ-ն ու Թուրքիան այսօր Ստամբուլում Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդակցություններ կանցկացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներն ապրիլի 25-ին կհանդիպեն Ստամբուլում՝ Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդակցություններ անցկացնելու համար։ Թուրքիան կներկայացնի արտաքին գործերի փոխնախարար, դոկտոր Նուհ Յըլմազը, իսկ Ռուսաստանը՝ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, գրում է Turkiye today-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրներին։

Հանդիպումը, ինչպես սպասվում է, կներառի տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ մտքերի համապարփակ փոխանակում՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով Սիրիայի և Պաղեստինի վրա։ Երկու կողմերն էլ նախատեսում են գնահատել Մերձավոր Արևելքում քաղաքական դաշտի զարգացման առկա խնդիրները և երկկողմ հեռանկարները։ «2025 թվականի ապրիլի 25-ին Ստամբուլում տեղի կունենան Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև Մերձավոր Արևելքի վերաբերյալ խորհրդակցություններ՝ փոխարտգործնախարարների մակարդակով։

Ռուսաստանն այն երկիրն է, որի հետ խորհրդակցություններին Թուրքիան մեծ նշանակություն է տալիս, հատկապես, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների համատեքստում»,- ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։

 




Լրահոս