Ապրիլի 25-ին ամեն տարի Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օրը (World Malaria Day) հաստատվել է 2007 թ. մայիսի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից 60-րդ սեսիայի շրջանակում: Օրը նվիրված է գլոբալ ջանքերի քարոզչությանը՝ մալարիայի դեմ արդյունավետ պայքարի ապահովման համար:
Մալարիան ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, որը փոխանցվում է մարդուն մոծակների մի տարատեսակի խայթելու դեպքում: Հիվանդությունը, որպես կանոն, ուղեկցվում է տենդով, լյարդի և փայծաղի չափերի մեծացմամբ: Ամեն տարի 350-500 իոն մարդ վարակվում է մալարիայով, նրանցից մեկից մինչև երեք միլիոնը մահանում է: Հիվանդության դեպքերի շուրջ 90%-ը բաժին է ընկնում Աֆրիկայի հարավային Սահարային շրջանին։ Վարակը տարածված է նաև Ասիայի, Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, և անգամ Եվրոպայի որոշ շրջաննների բնակիչների շրջանում: Ռիսկի հատուկ գոտում են գտնվում մինչև 5 տարեկան երեխաները:
Մալարիայի դեմ պայքարի ԱՀԿ գլոբալ ծրագիրն աշխատում է փորձագետների հետ` հիվանդության մասին փաստացի տվյալներ հավաքելու և նրա դեմ պայքարի գլոբալ քաղաքականություն մշակելու համար: Կազմակերպությունների հանձնարարականները հիմք են այդ հիվանդության հետ կապված ազգային ծրագրերի աշխատանքների համար:
Մալարիայի դեմ պայքարի Համաշխարհային օրվա շրջանակներում զանազան միջոցառումներ են անցկացվում, որոնք ուղղված են հիվանդության տարածման կանխարգելմանը: Բոլոր երկրները հնարավորություն են ստանում փորձով կիսվելու և իրենց ջանքերում միմյանց աջակցելու, գիտահետազոտական և ուսումնական ինստիտուտները հնարավորություն են ստանում մասնագետների ու լայն հասարակայնության ուշադրությունը հրավիրել իրենց գիտական նվաճումների վրա, միջազգային գործընկերները, ընկերություններն ու ֆոնդերը փորձում են ելքեր գտնել, թե ինչպե՞ս կարելի է արդյունավետ միջոցառումների անցկացման մասշտաբներն ընդլայնել:





























