Ֆրանսիայի Նանտ քաղաքում դեռահասը դանակով հարձակում է իրականացրել, ինչի հետևանքով վիրավորվել է առնվազն չորս աշակերտ, իսկ մեկ աշակերտ մահացել է, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով աղբյուրներին։
«Ավագ դպրոցի աշակերտը դանակահարել է առնվազն չորս աշակերտի, տուժածներից մեկը մահացել է»,- ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Ողբերգությունը տեղի է ունեցել Նանտ քաղաքի դպրոցներից մեկում։ Պարզվել է, որ հանցագործը 15 տարեկան է:






























