Վերահսկիչ պալատը` Առողջապահության նախարարության խախտումների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կազմված արձանագրության մեջ ասվում է, որ ընտրանքային սկզբունքով ստուգվել է 6 բժշկական հաստատություն, 164 մլրդ դրամ ստուգման ծավալով: Արձանագրվել է խախտման 72 դեպք ավելի քան 25 մլրդ դրամի չափով:

ՎՊ-ի հաշվետվությամբ պարզվել է, որ բնակչությանը մատուցվող ծառայությունների հիմքում դրված ոչ հիմնավոր հաշվարկներով` հիվանդների թվի և նրանց բուժման ու հետազոտման ժամկետների վերաբերյալ ներկայացվել են ոչ հավաստի տվյալներ: Արդյունքում, որոշ դեպքերում ծառայությունն իրական շահառուներին մատուցվել է մասնակի:

Եզրակացության մեջ նշվում է, որ Վերահսկիչ պալատի վերահսկողության ընթացքում ի հայտ է եկել նմանատիպ շուրջ 20 դեպք, որոնց գծով ծախսվել է 4,859.4 հազ. դրամ: Այսինքն՝ ենթակա է վերականգնման պետական բյուջե:

Անցկացվող ստուգումների արդյունքում նաև պարզվել է, որ գնումների գործընթացում Դիսպանսերի կողմից թույլ են տրվել գնումների մասին օրենսդրության բազմաթիվ խախտումներ: Օրինակ` շուկայական գները չեն ուսումնասիրվել, որի պատճառով ձեռք բերված ապրանքների գները գերազանցել են դրանց միջին շուկայական ցուցանիշների մակարդակը: Օրինակ` 2012 թ. մակարոնեղենը գնվել է 630 դրամով` 350 դրամի փոխարեն, շաքարավազը 595 դրամով` 410 դրամի փոխարեն, սպիտակաձավարը 594 դրամով` 350 դրամի փոխարեն, բրինձը 604 դրամով` 400 դրամի փոխարեն, ձուն 60 դրամով` 50 դրամի փոխարեն, տավարի միսը 3240 դրամով` 2300 դրամի փոխարեն և այլն:

Բացի այդ` Կանոնակարգված չէ նաև հիվանդներին տրամադրվող սննդի չափաքանակներին, էներգետիկ արժեքին և սննդակարգին վերաբերող հարցերը:

Ստուգելով դեղերի շրջանառության գործընթացը` պարզ է դարձել, որ, օրինակ, եթե Գլիկլազիդ (հնդկական արտադրության Դիազոն ՄՌ 60 մգ) և Գլիմեպիրիդ (հնդկական արտադրության Դիամառ Մ) տեսակի դեղերը գնվեին բանակցային ընթացակարգով (առանց մրցույթի, ինչպես ինսուլինի ձեռք բերման պարագայում), ապա այդ դեպքում կարելի էր խնայել ավելի քան 200.0 մլն դրամ:

Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ նաև ասվում է. «Գնումների իրականացման նպատակով պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման և ՀՀ-ում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների և ընթացակարգերի ուսումնասիրությունները շարունակվելու են նաև 2014 թվականին: Այդ առումով, օտարերկրյա գործընկերների աջակցությամբ առավել ռիսկային դեղերի անկախ փորձաքննություն անցկացնելու և որոշ դեղերի որակը ստուգելու ուղղությամբ վերահսկիչ պալատը ներկայումս քայլեր է ձեռնարկում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս