Armenian text to speach

Սամվել Շահրամանյանը հանդիպում է ուենենալու արցախցիների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 12։00-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի անդամների հետ հանդիպում-քննարկում է ունենալու Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Հանդիպումը տեղի է ունենալու Ազատության հրապարակում տեղադրված Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի շտաբ-վրանում։

Քննարկումը կայանալու է Խորհուրդի կողմից ՀՀ Կառավարությանը ներկայացրած պահանջագրի 12 կետերի շուրջ։ Պահանջագրի հիմնական ու հրատապային հարցերից են արցախցիների հավաքական վերադարձը պատմական հայրենիք՝ Արցախ, Բաքվում գտնվող և ապօրինաբար դատվող հայ գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը, Արցախում նյութական մշակույթի պահպանման խնդիրը, բռնի տեղահանված արցախցիների 40+10 հազար դրամական սոցիալական աջակցության տրամադրումն այնքան ժամանակ, քանի դեռ չի լուծվել նրանց բնակարանային ապահովման խնդիրը։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Ազատության հրապարակում արցախցիների կողմից իրականացրած մեծ հանրահավաքից հետո, արցախցիները վրան են տեղադրել, որտեղ պարբերաբար հանդիպում քննարկումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների հետ։

Հիշեցնենք, որ առ այսօր հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի քաղաքական ուժերի հետ, ինչպես՝ «Ազատ հայրենիք», «Միասնական հայրենիք», «Արդարություն և վերադարձ» ՀԿ, ՀՅԴ, «Հայաստան» խմբակցության, «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների հետ։

Նանիկ Աղասկան




Լրահոս