Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ նախագահը կրկին հուղարկավորության է մասնակցելու. դագաղի «սելֆիից» հետո ինչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գաղտնիք չէ, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը տարվա ընթացքում զբաղվում է միայն այս կամ այն երկիր այցելություններով, արձանագրություններ, հայտարարություններ անելով: Եվ նաեւ դա է պատճառը, որ խորհրդարանում ամեն տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության նախագիծը ներկայացնելիս խայտառակ արդյունքի ենք ականատես լինում: Մասնավորապես, հաշվետվության մեջ նշվում է, որ նախագահը զբաղված է եղել քաղաքացիության տրման մասին հրամանագրեր, կոչումներ, շքանշաններ ու մեդալներ տալով:

Այսօր էլ նախագահականից հայտնեցին, որ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) կմասնակցի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորության արարողությանը:

Անգամ ՀՀ նախագահի կայքէջը նայելու և ուսումնասիրելու դեպքում կտեսնենք, որ Վահագն Խաչատուրյանը բացի պաշտոնական այցերից, կարգադրություններից, դատավորներ և դեսպաններ նշանակելուց, մեկ էլ մեկնում է հուղարկավորությունների և պարբերաբար շնորհավորական ուղերձներ է հղում։

Այսինքն՝ ստացվում է՝ միայն հրամանագիր ստորագրելու, կոչում տալու համար մոտ 1 մլրդ դրամի բյուջետային հատկացում է արված եղել նախագահի աշխատակազմին, որպեսզի լավ ստորագրի, մեկնի գործուղումների եւ ձեռքի հետ էլ հայտարարի, թե մենք ենք ագրեսոր երկիր, եւ պատերազմի մեղքը մերն է:

Հիշեցնենք, դեռ 3 տարի առաջ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Մեծ Բրիտանիայում հայտնվել է միջազգային սկանդալի կիզակետում և միջազգային ԶԼՄ-ների գլխագրերում։ Բրիտանական առաջատար ու հեղինակավոր ԶԼՄ-ները ֆիքսել են Խաչատուրյանին ՄԲ թագուհի Եղիսաբեթ Երկրորդի դագաղի մոտ լուսանկարվելիս, մի վայրում, որտեղ լուսանկարվելն արգելված է։

Սպասենք Հռոմի Պապի հուղարկավորության ժամանակ նախագահի նոր լուսանկարներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան

 




Լրահոս