Ապրիլի 27-ին՝ Լեռնահայաստանի հռչակման օրը, «Բարձունք» կրթական շարժման երիտասարդական թևը «Խենթ երիտասարդ» ՀԿ-ի, «Ծովակ» համույթի, «Խարույկ» ՀԿ-ի և «Բերդ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի հետ միասին կազմակերպում է «Ինքնորոշումը հաղթանակ» խորագրով երիտասարդական երթ դեպի Գարեգին Նժդեհի արձան։
Երթը կրում է հետևյալ գաղափարը. «Ոչ մի տեղ առանց Սյունիքի ու Արցախի: Առանց աշխարհագրական Հայաստանի այդ հզոր ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող»։
Երթը կմեկնարկի 16:30-ին միաժամանակ երեք կետերից՝
-Սուրբ Աննա եկեղեցի
-Անգլիական այգի
-Վարդան Մամիկոնյանի արձան
Բուն միջոցառումը կսկսվի 17:00 Գարեգին Նժդեհի արձանի մոտ։ Սպասվում են պատմական ակնարկ, ոգեղեն կոչեր այսօրեական հրատապ շեշտադրումներով ու հավաքի ամփոփում ազգային պարերով։
Հավաքի գլխավոր նպատակն է համախմբել հայրենապահպան երիտասարդներին, բարձրաձայնել մեր ընդհանուր գաղափարները վճռական պայքարի ու հաստատակամ դիրքորոշման շուրջ։
Նանիկ Աղասյան






























