Armenian text to speach

Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը կգնա ԱԺ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ապրիլի 29-ին ժամը 13։00-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը Ազգային ժողովի ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող հետեւյալ նախագծերի վերաբերյալ, երկրորդ ընթերցումից առաջ նախնական քննարկման եւ եզրակացություն ներկայացնելու մասին զեկույց է ներկայացնելու։

Քննարկվելու են Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին, «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին,  «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցերը։

Հիշեցնենք, որ Մարտիրոսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցույթի երրորդ թեկնածուն էր։ Սակայն Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության գնահատման մասով մրցութային հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը ներկայացրել է հատուկ կարծիք, քանի որ նա՝

* հանդիսանալով Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար՝ ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլի ժամանակաշրջանում մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԶՊՄԿ տնօրենի ծննդյան խնջույքին:

Էմմա Միքայելյան 




Լրահոս