Այսօր ամերիկյան կինոյի լեգենդներից Ալֆրեդո Ջեյմս Պաչինոյի՝ Ալ Պաչինոյի ծննդյան օրն է։ Բոլոր ժամանակների սրտակերը դարձավ 85 տարեկան։
Պաչինոն ծնվել է 1940 թվականին Նյու Յորքում՝ իտալական ծագումով ընտանիքում։
Ալ Պաչինոն ոչ միայն աչքի է ընկել իր խորաթափանց հայացքով, այլև՝ խաղացած դերերով, կերպարներով և ինչն ավելի հետաքրքիր է՝ կերպարների հոգեբանությունն իդեալական կերպով կերտելով։
ArmLur.am-ը ներկայացնում է Ալ Պաչինոյի մարմնավորած հանրահայտ ու հիշարժան կերպարները։
The Godfather ֆիլմում Պաչինոն մարմնավորել է Մայքլ Կարլեոնեի կերպարը։ Այս կերպարում խելոք ուսանողի կերպարից Պաչինոն դարձավ մաֆիայի խիստ առաջնորդ։

Scarface ֆիլմում մարմնավորել է Թոնի Մոնտանային, որը կուբացի փախստական էր, ով դաժան ճանապարհով դառնում է Մայամիի կոկայինի կայսրը։ Նշենք, որ Ալ Պաչինոյի մարմնավորած այս կերպարը բավականին սիրված, ճանաչված ու տարածված է։

Scent of woman ֆիլմում, որն ի դեպ այն ֆիլմն է, որը մեծ հաջողությունների է հասցրել դերասանին, մարմնավորլ է Ֆրենք Սլեյդի կերպարը։ Կերպարը կույր գնդապետ է եղել, որի բարդ ու սրտառուչ կերպարի համար էլ դերասանն արժանացել է Օսկարե արձանիկի։

Հաջորդիվ Heat ֆիլմն է, որում Պաչինոն մարմնավորել է Վինսենթ Հաննա կերպարը։ Վինսենթ Հաննան հմուտ ոստիկան էր, որը դեմ առ դեմ կանգնած է եղել Ռոբերտ դե Նիրոյի կերպարի՝ հանցագործ Նիլ Մակքոլիի հետ։

The Devil’s Advocate ֆիլմում դերասանը մարմմավորել է Ջոն Միլթոնի դերը, որը բավականին գայթակղիչ, խորամանկ ու միևնույն ժամանակ սառը կերպար է եղել։

Աննա Սրապիոնյան



























