Armenian text to speach

Արցախցի Արման Ավանեսյանը Կիպրոսում դարձել է մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն․ Հայաստանը նվաճել է 6 մեդալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այս օրերին՝ ապրիլի 22-28-ն ընկած ժամանակահատվածում, Կիպրոսի Լիսամոլ քաղաքում ընթանում է Սամբոյի Եվրոպայի առաջնությունը։

Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում արցախցի Արման Ավանեսյանը դարձել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն՝ եզրափակիչում 9:1 հաշվով վստահորեն հաղթելով խորվաթ Մարինո Դուգանյիչին։ Մինչ այդ նա հաղթել էր ուկրաինացի Եվգենի Մակարովին, իսկ կիսաեզրափակչում 8:0 հաշվով հաղթել էր գործող չեմպիոն, ռուսաստանցի Մագոմեդ Գասանովին։

Ավանեսյանի համար սա Եվրոպայի առաջնության երկրորդ տիտղոսն է։ Նա այս տիտղոսը նվաճել էր նաև 2023 թվականին։

Արման Ավանեսյանին չեմպիոնական մեդալով պարգևատրել է ՀՍՖ գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։

Նշենք, որ մրցումային երկրորդ օրը հայ մարզիկները նվաճել են 3 մեդալ
-Արման Ավանեսյան 98կգ(մարտական սամբո)
-Դավիթ Հովսեփյան 58կգ(մարզական սամբո)
-Արթուր Մալխասյան 79կգ(մարտական սամբո)

Սամբոյի մեծահասակների հավաքականն ավարտել է մրցելույթները Եվրոպայի առաջնությունում, այսպիսով Հայաստան բերելով 6 մեդալ՝ 5 բրոնզե և մեկ ոսկե։

Նանիկ Աղասյան




Լրահոս