Armenian text to speach

Բալաշիխայում տեղի ունեցած պայթյունից կյանքից զրկվել է գեներալ Յարոսլավ Մոսկալիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ Մոսկվայի մարզի Բալաշիխա քաղաքում ապրիլի 25-ի առավոտյան պայթել է Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենա։ Ինչպես հաղորդել են Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Յարոսլավ Մոսկալիկը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ըստ առկա  տվյալների՝ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով։ Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի սպանություն, պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն հոդվածներով։

Բալաշիխայում ավտոմեքենայի պայթյունի վայրում աշխատում են պայթուցիկ նյութերի մասնագետները, արտակարգ պատահարի վայրը շրջափակված է։

Յարոսլավ Մոսկալիկը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալն էր։ Նա 59 տարեկան էր։ Եղել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը տարբեր բանակցային գործընթացներում:




Լրահոս