Մենք խստորեն դատապարտում ենք ապրիլի 23-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում «ջահերով երթի» ժամանակ, ինչպես նաև ապրիլի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայ համայնքի հավաքի ժամանակ Ադրբեջանի դրոշի այրումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
«Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները պետք է ժամանակին կանխեին ազգամիջյան ատելությամբ մարմնավորված նման արշավները և ձեռնարկեին համապատասխան անվտանգության միջոցներ։ Հայաստանի
և Ֆրանսիայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկեն այդ գործողությունների պատասխանատուներին»։





























