
Եթե չլիներ ամերիկացի գյուտարար Սեմյուել Մորզեն, ապա գուցե չլիներ էլ Մորզեի այբուբենը։ Մորզեն հայտնի է որպես մորզեի այբուբենի համահեղինակ և հեռագրային հաղորդակցության զարգացնողներից մեկը։ Նա ծնվել է 1791 թ. և սկզբում նկարչությամբ էր զբաղվում՝ նույնիսկ համարվում էր բարձրակարգ դիմանկարիչ։ Բայց հենց տեխնիկայի հանդեպ ունեցած հետաքրքրությունը փոխեց նրա կյանքի ուղին։
1830-ական թվականների սկսել է աշխատել էլեկտրական հեռագրի վրա։ Նա մշակեց համակարգ, որով հաղորդագրությունները հնարավոր էր ուղարկել էլեկտրական ազդանշաններով՝ երկաթե մետաղալարերով։ Կարելի է ասել, որ սա 1800-ականների «համացանցն» էր։
Մորզեն համագործակցել է Ալֆրեդ Վեյլի հետ՝ ստեղծելով մորզեի այբուբենը՝ հաղորդագրությունները կետերով և գծերով կոդավորելու համար։
1844 թվականին Մորզեն ուղարկեց առաջին հեռագիրը Վաշինգտոնից մինչև Բալթիմոր։ Այն կարդացվում էր՝ “What hath God wrought” (ինչ է Աստված գործել)։
Ինչ վերաբերում է Մորզեի այբուբենին, ապա դա հաղորդակցության մի ձև է, որը օգտագործում է կարճ (կետ) և երկար (գիծ) ազդանշաններ՝ տառեր, թվեր կամ նշաններ փոխանցելու համար։
Մինչև ռադիոյի լայն տարածումը, մորզեն դարձել էր համարյա համընդհանուր միջոց երկար տարածությունների վրա հաղորդակցվելու։
Օրինակ՝ «ՍՕՍ» ազդանշանը, որը համարվում է օգնության միջազգային ազդանշան, մորզեով գրվում է այսպես՝
- · · — — — · · ·
Այսօր էլ մորզեի այբուբենն օգտագործվում է որոշակի պարագաներում՝ հատկապես օդային ու ծովային նավիգացիայի, ռադիոսիրողների շրջանակում։
Մորզեի այբուբենի ամեն տառն ունի իր հատուկ նշանը։
Նշենք, որ գյուտարար Սեմյուել Մորզեի ծննդյան օրը նշվում է ապրիլի 27-ին։
Աննա Սրապիոնյան