Armenian text to speach

«Սևան ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքի վարձակալը 3.2 մլն դրամի վնաս է պատճառել շրջակա միջավայրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում արձանագրել են բնապահպանական իրավախախտումներ։ Հայտնում են ԲԸՏՄ-ից:

Սևան-Ծովագյուղ-Դիլիջան ավտոմայրուղու աջակողմյան հատվածում գտնվող նախկին «Տապան» ռեստորանի տարածքում, Է.Ե.-ն իր կողմից վարձակալած մակերեսից դուրս՝ ափամերձ 765քմ և Սևանա լճի 3851քմ ջրային տարածքներում իրականացրել է ապօրինի հարթեցման և քարալցման աշխատանքներ:

Հաշվարկվել է 3.244.086դր. չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն։




Լրահոս