Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոխվարչապետի գրասենյակից նախապայման է ներկայացվել արցախցիներին. Խորհուրդը հայտարարություն է տալու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի ներկայացուցիչներն այսօր Խորհուրդի առաջարկները գրավոր տարբերակով ներկայացնելու են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակ։ Այս մասին հայտնել է Խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի հետ վրան-շտաբում տեղի ունեցած քննարկման ժամանակ:

Նա նաև նշել է, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից նախապայման են ներկայացրել Խորհուրդին, այն է, թե պետք է հեռացվի վրան-շտաբը, այլապես նախօրոք խոստացված 40 հազար դրամական սոցիալական աջակցությունը, որ պիտի տրվեր ևս 2 ամիս, չի տրամադրվելու:

Փոխվարչապետի գրասենյակից պատրաստակամություն են հայտնել տրամադրել գրասենյակ, միայն թե ապամոնտաժվի վրան-շտաբը:

Ինչո՞ւ է իշխանությունը վախեցած վրան շտաբից՝ Խորհուրդի անդամների համար մնում է անհասկանալի:

Հիշեցնենք, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի և ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համատեղ քննարկմամբ որոշվել էր ևս 2 ամիս բռնի տեղահանված արցախցիներին հատկացնել սոցիալական աջակցություն 40 հազար դրամի չափով՝ նախորդ 40+10 հազար դրամի փոխարեն:

Տեղեկացնենք, որ Խորհուրդը գրավոր առաջարկները փոխվարչապետի գրասենյակ ներկայացնելուց հետո հանդես է գալու հայտարարությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նանիկ Աղասյան




Լրահոս