Armenian text to speach

Սահմանապահ զինվորի կյանքից զրկման դեպքով ինչ վարկած է քննվում այս պահին․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ArmLur.am-ը այսօր հայտնել էր, որ Սյունիքի մարզում սահմանապահ զորքերի զինվոր է մահացել։

Աելի ուշ Քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

Այսինքն՝ նախաքննական մարմնում՝ Քննչական կոմիտեում, այս պահին քննում են այն վարկածը, որ զինվորը ինքնասպան է եղել, իսկ թե հետագայում ինչ կպարզվի, կհետևենք քննության ընթացքին։

Ավելի ուշ նաև ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով․

«Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։

Դեպքի հանգամանքները պարզելու համար նախաձեռնվել է քրեական վարույթ և իրականացվում է նախաքննություն»։

Քնար Մանուկյան




Լրահոս