Ապրիլի 26, տարվա 116-րդ (նահանջ տարիներին՝ 117-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 249 օր։
Դեպքեր
1933 – Նացիստական Գերմանիայում ստեղծվում է Գեստապո գաղտնի պետական ոստիկանությունը
1944 – Գեորգիոս Պապանդրեուն դառնում է Կահիրեում գտնվող Հունաստանի վտարանդի կառավարության վարչապետը
1945 – Խորհրդային զորքերը գերմանացիներին դուրս են մղում Չեխոսլովակիայի Բրնո քաղաքից
1966՝ 7.6 մագնիտուդով երկրաշարժն ավերում է Տաշքենդը։ Պաշտոնական տվյալներով զոհվել է 8 մարդ։
1986 – Չեռնոբիլի ատոմակայանում տեղի է ունենում վթար և ռադիացիայի արտահոսք
1989 – Բանգլադեշում պտտահողմի հետևանքով զոհվում է 1300 մարդ։
2000 – Անդորրայի ֆուտբոլի հավաքականը տանում է իր պատմության մեջ առաջին հաղթանակը (Բելառուսից՝ 2։ 0)։
2002 – Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում զինված անձն իրականացնում է զանգվածային սպանություն, սպանելով 16 հոգու և ինքնասպան լինելով
Ծնունդներ
121 – Մարկոս Ավրելիոս, Հռոմի կայսր
1856 – Հենրի Մորգենթաու, ամերիկյան դիվանագետ
1860 – Լեո, հայ նշանավոր պատմաբան
1872 – Լյուդմիլա Պոդյավորինսկա, չեխոսլովակյան գրող։
1949 – Կառլոս Բիանկի,արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող։
1967 – Ջեթ Լի չին մարտարվեստի դերասան։
1981 – Իվետա Եդիգարյան, հայ երգչուհի և դերասանուհի
1989 – Տե Սոնգ, հարավկորեացի դերասան, երգիչ
Մահեր
1976՝ Անդրեյ Գրեչկո, խորհրդային ռազմական գործիչ
1994 – Մասուտացու Օյամա, կարատեի հիմնադիր վարպետ
Տոներ
Մտավոր սեփականության համաշխարհային օր























