Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը շարունակում է մնալ ամենաքննարկվածների շարքում։
Ինչպես հայտնի է, երգչուհին օգոստոսի 3-ին համերգային ծրագրի շրջանակներում հանդես կգա նաև Հայաստանում։
Ի սկզբանը հայտնի չէր, թե ո՞ւմ հովանու ներքո է գալու երգչուհին Հայաստան, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր ավելի վաղ, որ երգչուհին ՀՀ կգա Քիմ Քարդաշյանի շնորհիվ։
Այսպիսով, ArmLur.am-ը Ջեյլոյի ֆեյսբուքյան պաշտոնական էջից նաև տեղեկացավ, թե որքա՞ն արժեն երգչուհու համերգի տոմսերը։
Տոմսերի արժեքները սկսվում են 25.000 ՀՀ դրամից, որը ամենամատչելի արժեքն է, իսկ ամենաթանկ տոմսերը, որոնք պարահրապարակի տոմսերն են, որտեղից էլ կարելի է ամենամոտը գտնվել երգչուհուն, արժեն 180.000 դրամ։
Նաև հիշեցնենք այն մասին, որ մինչ այս պահը տարածված էր մի կայք, որը կեղծ տոմսեր էր վաճառում չափից դուրս բարձր գներով։
Հավելենէ․ որ ԿԳՄՍ նախարարությունից և ՀՀ կառավարությունից համերգի մասին ոչ ոք ոչինչ չգիտի։
Աննա Սրապիոնյան






























