Այսօր Վատիկանում տեղի է ունենում Հռոմի նախկին պապ Բենեդիկտոս XVI-ի հուղարկավորության արարողությունը։ Արարողությանը մասնակցում են հազարավոր հավատացյալներ, բարձր եկեղեցականներ և պետական պաշտոնյաներ աշխարհի տարբեր երկրներից։ Հուղարկավորությունը գլխավորում է ներկայիս պապ Ֆրանցիսկոսը՝ եկեղեցու պատմության մեջ եզակի դեպք, երբ գործող պապը հրաժարական ներկայացրած պապի հոգեհանգստյան արարողություն է անցկացնում։































