ArmLur.am լրատվականին ահազանգում են Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի բնակիչներն այն մասին, որ գյուղի հիմնական ճանապարհը սողանքի պատճառով գրեթե ամբողջովին փակ է։
«Գյուղում դեռ աշնանից սողանք է նկատվում։ Ճանապարհը, մոտ 70-80 մետր լայնությամբ, համարյա թե ամբողջովին փակ է, մնացել է հազիվ մեկ մեքենայի անցնելու հատված։ Դա էլ վտանգավոր ենք համարում, չենք կարող ասել այդ հատվածը ամուր է, թե չէ»,- ասում է մեզ ահազանգած Գագիկ Ավանեսյնաը։
Մեզ ահազանգած բնակիչը նաև նշում է, որ ամեն անձրև գալուց հետո ճանապարհը փակվում էր 10-15 սմ-ով։
Արդյոք գյուղի բնակիչները, համայնքապետը դիմել են պատկան մարմիններին` Գագիկ Ավանեսյանն ասաց հետևյալը.
«Գյուղապետը դիմել էր, ասել են դիմեք Պտղնի տարածքի Փրկարար ծառայությանը։ Դիմել ենք, բայց դեռ սայլը տեղից չի շարժվել»,- ասաց մեր զրուցակիցը։
Պատրաստվո՞ւմ են դիմել Կոտայքի մարզպետարան` նա ասաց հետևյալը.
«Կոտայքի մարզպետին չենք դիմել։ Ձեզ ենք ահազանգում։ Դուք հա’մ գրեք, հա’մ էլ մարզպետի հետ խոսեք։ Մեզ օգնեք»,-եզրափակեց Գետամեջ գյուղի բնակիչ Գագիկ Ավանեսյանը։
Նանիկ Աղասյան
Մանրամասները՝ տեսանյութում․





























