Armenian text to speach

Իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ավելանում է տուժածների թիվը. կան կյանքից զրկվածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իրանի հարավում Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Այս մասին հայտնել է Իրանի փրկարարական ծառայության ղեկավարը։

«Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդու մահ է հաստատվել», – ասել է պաշտոնյան IRIB TV հեռուստաալիքով։ Տուժածների թիվը անցել է 516-ը:

Պայթյունը նախնական տեղեկությունների համաձայն տեղի է ունեցել վտանգավոր ապրանքների և քիմիական նյութերի պահեստում։




Լրահոս