Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Օդաչուների միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է օդաչուներին․
«Ձեր պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը և քաջությունը մեր երկնքի անվտանգության երաշխիքն են։
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն գնահատում է ձեր անփոխարինելի ներդրումը ավիացիայի ոլորտում։
Բարի թռիչքներ և անվտանգ վայրէջքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։




















































































