Armenian text to speach

ԱՄՆ-ը ակնկալում է, որ ՌԴ-ն և Ուկրաինան կհստակեցնեն հակամարտությունը լուծելու իրենց մտադրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ վարչակազմը հաջորդ շաբաթ ակնկալում է հստակ պարզաբանում Ռուսաստանի և Ուկրաինայի մտադրությունների վերաբերյալ՝ կապված հակամարտության խաղաղ կարգավորման հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) Եվրոպայի գծով ավագ տնօրեն Էնդրյու Պիկը Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի փոխնախարար Լևենտե Մագյարի հետ հանդիպմանը։

Հունգարիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ նրանց միջեւ բանակցությունները տեղի են ունեցել Վաշինգտոնում։

«Ամերիկացի գործընկերոջ կարծիքով՝ հաջորդ շաբաթ սպասվում է Ռուսաստանի և Ուկրաինայի խաղաղ մտադրությունների հստակ պատկերը»,- ասել է Մագյարը։

Նա նշել է, որ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի տնօրենը, ով զբաղվում է եվրոպական և ռուսական հարցերով, «լավատեսություն չի հայտնել մի քանի օրվա ընթացքում համաձայնության գալու հնարավորության վերաբերյալ, քանի որ ներկայումս Ռուսաստանն ու Ուկրաինան փոխզիջումների գնալու պատրաստակամություն չեն ցուցաբերում»։

Հունգարիայի ԱԳՆ-ը հայտնել է, որ Մագյարն ու Պիկը քննարկել են «երկկողմանի հարցեր, ինչպիսիք են կրկնակի հարկումից խուսափելը և էներգետիկ համագործակցությունը, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ԱՄՆ ջանքերը»:




Լրահոս